Սոչիի Օլիմպիական կրակը հնարավոր է տեղափոխեն ուղտերով
Աստրախանցի մարզիկները, որոնք մասնակցում են Սոչի 2014-ին ընդառաջ Օլիմպիական կրակի էստաֆետին, կարող է կրակը ուղտերով փոխադրեն` ընդգծելու համար Աստրախանի մարզի կոլորիտը, հայտնում է РИА Новости-ին` հղում կատարելով Աստրախանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինի ինտերնետ-պորտալին:
Նման առաջարկություն շրջանի ղեկավարներն արել են էստաֆետի կազմակերպման և անցկացման հարցերով կազմկոմիտեի քննարկմանը` կոչ անելով «առաջիկա մասշտաբային միջոցառմանը կրեատիվ մոտեցում ցուցաբերել և պրոպագանդել աստրախանյան առանձնահատկությունները»:
«Մեր շրջանը միակն է Ռուսաստանում և Եվրոպայում, որտեղ ուղտարշավներ են տեղի ունենում, ուստի Կալմիկիայի և Աստրախանի սահմանին կրակը կարող են ընդունել ուղտավորները», - ասել է նահանգապետը:
Օլիմպիական կրակի էստաֆետը մեկնարկելու է 2013-ի հոկտեմբերին Հունաստանում և ավարտվելու 2014-ի փետրվարի 7-ին Սոչիում` XXII Օլիմպիական խաղերի բացումով: Կրակի երթուղին անցնելու է Ռուսաստանի 83 մարզով:









