«Աստված չանի» անվանումով թերթ լույս կտեսնի Ռուսաստանում ընտրություններից առաջ

23:09 • 30.01.12

Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններից առաջ կսկսի լույս տեսնել «Աստված չանի» անվանումով թերթ, հայտնում է BBC-ն` հղում անելով Известия-ին: 1996-ին ևս նման թերթ էր հրատարակվել:

Թերթի խմբագրական քաղաքականությունը տնօրինելու է Известия-ի նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Մամոնտովը, իսկ ֆինանսական հարցերով զբաղվելու է Живи! մեդիախմբի նախկին գլխավոր տնօրենը:

Մամոնտովը հայտարարել է, որ թերթը չի պաշտպանելու թեկնածուներից որևէ մեկի շահերը:
«Թերթը պուրիտանական չէ, որոշակի ողջամտության մասին է: Փոփոխություններն անհրաժեշտ են, սակայն Ռուսաստանի համար հեղափոխությունը վատ է, ամենատհաճ բանն է, որ տեսականորեն կարող է պատահել», - մանրամասնել է Մամոնտովը:

1996-ին նման անվանումով թերթը Բորիս Ելցինին օգնեց նախագահական ընտրություններում հաղթել Գենադի Զյուգանովին: