Եգիպտոսի Խուրգադա քաղաքում 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Եգիպտոսի հանգստարանային Խուրգադա քաղաքում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր տեղի ժամանակով ժամը 19:10-ին (Երևանի ժամանակով` 21:10):
Ցնցումները անհանգստացրել են և տեղաբնակներին և հանգստավայրի բազմաթիվ հյուրերին: Ժողովրդի մեջ խուճապ է սկսվել, շատերը շենքերից դուրս են վազել:
Տուժածների և փլուզումների վերաբերյալ տեղեկություններ չկան:









