Կիևում 12-ամյա աղջիկը 8-րդ հարկից վայր է ընկել և կենդակի մնացել

21:50 • 30.01.12

Կիևում 12-ամյա դպրոցական աղջիկը 8-րդ հարկից` 25 մետր բարձրությունից վայր է ընկել և կենդանի մնացել: Դպրոցականին, վեճի ժամանակ հրել է նրա ընկերը, այս մասին հաղորդում է НТН հեռուստաալիքը:

Ոսիկանության հաղորդման համաձայն, 3 պատանիներ` 2 աղջիկ և 1 տղա, բարձրացել են 8-րդ հարկ և այնտեղ սպասել իրենց ընկերուհուն: Հանկարծ 12-ամյա Կատալինայի և նրա ընկերոջ միջև վեճ է սկսվել: Տղան ուժեղ հրել է ընկերուհուն: Նա չկարողանալով ոտքի վրա մնալ ընկել է պատուհանից: Աղջիկը 25 մետրից ցած ընկնելով  կենդանի է մնացել, քանի որ շենքի բակում մեծ ձնակույտ է եղել:

Ամեն դեպքում, վնասվածքներից խուսափել չի հաջողվել: Տուժած աղջիկը ներքին օրգանների վնասվածքներ, ապակուց կտրվածքներ և ողնաշարի վնասվածք է ստացել:

Կիևի ոստիկանությունում տվյալ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել` անզգուշությամբ մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով:

Քանի որ տվալ միջադեպի մասնակիցները անչափահաս են, ասել թե իրականում ով է մեղավոր, դեռ դժվար է` քննությունը պետք է պարզի:

Մեղադրյալը 13 տարեկան է: Նրա արարքի համար ծնողները պետք է պատասխան տան, իսկ թե ինչպես` կորոշի դատարանը: