Թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխներին ձերբակալել են Ռուսաստանում (տեսանյութ)
«Թուրքիա-Իտալիա» թմրամյութերի անօրինական շրջանառությամբ զբաղվող խմբի ազգությամբ թուրք 3 կազմակերպիչները, որոնք միջազգային որոնման մեջ էին, ձերբակալվել են Մայկոպում: Զննության ընթացքում, հանցագործ խմբի բնակարանում հայտնաբերվել են մի քանի ատրճանակներ, հրացան և մեծաքանակ տարադրամ, այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ադիգեյայի ՆԳՆ-ի տվյալներով, 2000 թվականի ամռանը Թուրքիայի 3 քաղաքացիներ, իրենց երկրում գործարան էին վարձակալել և կազմակերպել թմրանյութերի մեծածավալ արտադրություն: Ընդհատակյա գործարանում հանցագործ խումբը արտադրել և Իտալիա վաճառքի էր տեղափոխել 150 կգ հերոին:
2001թ. թուրքական իրավապահները ոչնչացրել էին արտադրամասը, սական հանցագործ խմբավորման ղեկավարները կարողացել էին թաքնվել: 5 տարի առաջ հանցավոր խմբավորման պարագլուխների նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային որոնում էր հայտարարվել:
Ներկայում ստուգվում է Մայկոպում ձերբակալված թմրավաճառների Ռուսաստանի տարածքում հանցագործություններ կատարելու հնարավորոթյունը:









