Մոսկվայում 15 կանանց և մեկ անչափահասի խեղդամահ արած մարդասպանը ցմահ ազատազրկման է դատապարտվել

21:43 • 30.01.12

2000-ականների սկզբին Մոսկվա քաղաքում և Մոսկվայի շրջանում բռնաբարություններ իրականացրած և որպես մարդասպան գործած 32-ամյա Վլադիմիր Միրգորոդը դատապարտվել է ցմահ ազատազրկման, հայտնում է Взгляд-ը:


Միրգորոդը մեղավոր է ճանաչվել 2002-2004թթ-ին 18-25 տարեկան 15 կանանց և մեկ անչափահասի սպանության համար: Իր զոհերին սերիական մարդասպանը խեղդամահ էր անում:


Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հավելյալ տեղեկացրել է, որ այս հանցագործությունները երկար ժամանակ չբացահայտված են մնացել, քանի որ Միրգորոդը 2005 հունվարից 2010-ի հուլիս իր պատիժը կրել է բռնաբարության և թալանի համար: