Ռումինիայի նախկին վարչապետին 2 տարով ազատազրկել են

22:54 • 30.01.12

Ռումինիայի Գերագույն դատարանը երկրի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեին դատապարտել է 2 տարվա ազատազրկման` կոռուպցիայի մեղադրանքով:

Մեղադրանքների համաձայն` մասնավորապես 2004-ին Նաստասեն իր նախագահական ընտրարշավի համար, որը հաջողությամբ չէր պասկվել, 1,7 մլն եվրո գումար էր ստացել:

Սառը պատերազմից ի վեր Ռումինիայում սա առաջին նման դատավճիռն է բարձրաստիճան պաշտոնյայի դեմ:
Գործով անցնող մյուս 4 մեղադրյալները 6-ական տարվա ազատազրկման են դատապարտվել:

2000-2004թթ. երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Նաստասեն հայտարարել է, որ ինքն անմեղ է, իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ են ունեցել, և ինքը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: