Աբովյան փողոցում ապամոնտաժումները շարունակվում են (տեսանյութ)
Այսօր Երևանի Աբովյան փողոցում շարունակվել են կրպակների և սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Tert.am-ի այցելության ժամանակ այնտեղ էր գտնվում նաև Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սրճարանների համար իրենք որևէ պարտավորվածություն չունեն սեփականատերերի հետ. սրճարաններին տարածքները ժամանակավոր օգտագործման համար են հատկացվել:
Հարցին թե ինչու են խանութները տեղափոխվում կանաչապատ գոտի, Յայլոյանը պատասխանեց, որ այդ տարածքներում ոչ ծառերին, ոչ էլ կանաչ գոտիներին վնաս չի հասցվի:
Ապամոնտաժման աշխատանքներին խոչնդոտում էր առատ ձյունը:









