Արտաշատում բախվել են «Մերսեդես Բենց-190»-ը և «Օպել Վեկտրա»-ն. կան տուժածներ
10:47 • 31.01.12
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես Բենց-190» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի թիվ 3 դպրոցի դիմաց բախվել է համընթաց ընթացող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի` պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Placeholder









