Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ

21:36 • 31.01.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2011թ. այդ կառույցների կողմից կատարված աշխատանքները եւ 2012թ. անելիքները:

Բակո Սահակյան կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան ոլորտներում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: