Սիրիայում կրկին նավթատար է պայթեցվել

20:51 • 31.01.12

Նավթատար խողովակի պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի Հոմս  մարզում` հանգեցնելով նավթի վերամշակման գործարանի հրդեհմանը, հաղորդում է РИА Новости-ին` հղում կատարելով Рейтер-ին: Միջադեպի մասին մանրամասներ չեն հայտնվում:

Այս պայթյունը վերջին մեկ ամսում նմանատիպ հինգերորդ պայթյունն է: Հոմսը Սիրիայի ամենալարված շրջաններից է:
Երեկ նույնպես Սիրիայի արևմուտքում գազատար էր պայթեցվել: Դրանից առաջ էլ գազատարի պայթյուն էր տեղի ունեցել Հոմսի Ալ-Ռաստան քաղաքում:

Անցած տարվա մարտից Սիրիայում սկսած հակակառավաական ցույցերից հետո նավթատարներն ու գազատարները, ինչպես նաև` երկաթգծերն ու էլեկտրահաղորդման գծերը մշտական դիվերսիաների թիրախ են: