Եմենում 11 գրոհային է սպանվել
Եմենի հարավում, օդային հարվածի սպանվել է 11 զինյալ` այդ թվում «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի գրոհայիններ: Այդ մասին տեղեկացրել են տեղի բնակիչները, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Օպերացիան անցկացվել է Աբյան մարզում:
Անօդաչու թռչող սարքով օդային հարվածի նպատակը զինյալների երկու մեքենաներն են եղել:
Որոշ տվյալներով` սպանվածներից առնվազն չորսը «Ալ Քաիդայի» ծայրահեղականներ են եղել:









