ԵՄ-ը և Ադրբեջանը կսկսեն անցագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններ

11:34 • 31.01.12

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հայտարարել է, որ ամենամոտ ապագայում Միության և Ադրբեջանի միջև սկսվելու է մուտքի անցագրերի ստացման ռեժիմի դյուրացման բանակցություններ:

«Եթե Ադրբեջանն այս հարցում անհրաժեշտ կամք դրսևորի, ապա մենք կկարողանանք վիզաների ռեժիմի դյուրացման բանակցություններ սկսել արդեն մի քանի շաբաթից», - շեշտել է եվրոպացի պաշտոնյան: