Վրաստանում ուժեղ ձյան պատճառով Վերին Լարսը կրկին փակ է

20:28 • 31.01.12

Ուժեղ ձյան պատճառով Վրաստանի ողջ տարածքում մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակված է:

Trend գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ ամբողջութամբ արգելված է վրաց-ռուսական սահմանի Կազբեկ – Վերին Լարս անցակետի ուղղությամբ ճանապարհը:

Բարձր լեռնային Գուդաուրի – Կոբի հատվածում, որը դեպի վրաց-ռուսական սահմանը տանող ճանապարհի ամենադժվար հատվածն է համարվում, երթևեկությոնը իրականացվում է հակասողանքային թունելներով: Ճանապարհի այդ հատվածում կանգառումն արգելված է:

Վրաստանի արևմտյան և արևելյան հատվածները իրաի կապող կենտրոնական մայրուղին բաց է: Ավտոտրանսպորտի ընթացքի սահմանափակումներ չկան: