Իրանում ձերբակալվել են Facebook-ում գեղեցկության մրցույթի կազմակերպիչները
Իրանում ինտերնետային անվտանգությամբ զբաղվող ոստիկանության բաժինը ձերբակալել է Facebook սոցիալական ցանցի չորս ադմինիստրատորների, որոնք գեղեցկության վիրտուալ մրցույթ են կազմակերպել, գրում է gazeta.ru-ն:
Ոստիկանության բաժնի ղեկավարը հայտարարել է, որ խումբը «կոռուպցիա և անամոթություն է տարածել»:
Ձերբակալվածների թվում են երկու տղամարդ և երկու կին: Մինչ ոստիկանների բացահայտումը, վիրտուալ խմբում հասցրել էր գրանցվել մոտ 25 հազ. իրանցի, ովքերն հրապարակել են իրենց լուսանկարները:
Հավելենք, որ Իրանում Facebook սոցիալական ցանցից օգտվելն արգելված է, սակայն շատերն են հնար գտնում արգելքը շրջանցելու համար:









