Ջուլիան Ասանժը կդառնա «Սիմպսոններ» մուլտսերիալի հերոս

12:02 • 31.01.12

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կհայտնվի «Սիպսոններ» մուլտսերիալի սերիաներից մեկում, գրում է Reuters-ը:
Ասանժի հերոսը էպիզոդիկ կերպար կմարմնավորի, որը եթեր կհեռարձակվի փետրվարի 19-ին:

Սյուժեի համաձայն, Սիմպսոնների ընտանիքը Սփրինգֆիլդից կտեղափոխվի նոր բնակավայր և նրանց նոր հարևանը հենց Ասանժն է:

Մուլտսերիալի գործադիր տնօրեն Էլ Ջինը հայտարարել է, որ ձայնագրման աշխատանքները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում:

Ասանժին ընտրելիս`«Սիմպսոնների» հիմնադիրները գիտակցել են, որ խոսքը վերաբերում է «հակասական» կերպարի, սակայն նրանք իրենց ուշադրությունը չեն սևեռել «դատական քաշքշուկների վրա:

«Սիպմսոնները» հեռուստատեսության պատմության ամենաերկար անիմացիոն սերիալն է, բացի այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որտեղ ամենաշատ աստղերն են նկարահանվել: