Իսլամիստները «Կարմիր խաչին» մեղադրում են ժամկետանց սնունդ մատակարարելու մեջ
Սոմալիի «Շաբաբ» իսլամիստական խմբավորումը հայտարարել է, որ իր կառավարության ներքո գտնվող շրջաններում ակտիվորեն խոչընդոտելու է «Միջազգայի կարմիր խաչի» գործունեությանը, այս մասին հաղորդում է BBC-ն:
Մահմեդական գրոհայինները «Կարմիր խաչին» մեղադրում են այն բանում, որ կազմակերպության ներկայացուցիչները տեղի բնակչությանը պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք են մատակարարում:
Նրանք պնդում են, որ կազմակերպության պահեստներում առկա սննդամթերքի 70%-ը պիտանի չէ մարդկանց սննդում գործածելու համար:
Ժնևի «Կարմիր խաչի» ներկայացուցիչները հայտարարել են, որ Սոմալիում գործունեության դադարեցման վերաբերյալ հայտարարությունր չեն ստացել:









