Ամուրի շրջանում ռելսերից դուրս է եկել նավթով 14 երկաթուղային ցիստեռն (տեսանյութ)
Ռուսաստանի Ամուրի շրջանում գնացքի բախման պատճառով ռելսերից դուրս է եկել նավթով 14 երկաթուղայն ցիստեռն, գրում է newsru.com-ը: Ռելսերից դուրս գալուց դրանցից ինն այրվել է: Ընդհանուր առմամբ գնացքում եղել է 68 ցիստեռն: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հրդեհի պաճառը էլեկտրալարերն են եղել:
Վթարի պատճառով ավերվել է երկու երկաթուղային գծեր, նավթը թափվել է 600 քմ տարածության վրա: Հրդեհը բռնկվել է բնակելի տներից 200 մ հեռու:
Հրդեհաշիջման աշխատանքները դժվարանում են ցուրտ եղանակի վատճառով, օդի ջերմաստիճանը -30 է: Մոտակա բնակավայրերերից ժամանել է 4 հրշեջ գնացք և տասնյակ միավոր այլ տեխնիկա: Ներկայում հրշեջ ծառայության աշխատակիցները մարել են կրակը:
Հետևանքների վերացման համար, դեպքի վայրում աշխատում են 88 մարդ և 20 միավոր տեխնիկա:









