Վթար ամերիկյան ատոմակայանում
Միացյալ Նահանգներում դադարեցվել է Չիկագոյից 150 կմ հյուսիս- արևմուտք գտնվող Ատոմային էլեկտրակայանի «Բայրոն» միջուկային ռեակտորի աշխատանքը (ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորն է):
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ԱԷԿ-ի օպերատոր «Էքսելոն» կորպորացիային, արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել ամերիկյան ժամանակով առավոտյան 11.00-ին:
ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորի սառեցման համար որոշվել է կայանի ոչ միջուկային հատվածից գոլորշին բաց թողնել: Ըստ «Էքսելոն»-ի ներկայացուցիչների` գոլորշին պարունակում է ռադիոակտիվ տրիտիում, սակայն այն իրենից վտանգ չի ներկայացնում:
Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովից, կայանի առաջին ռեակտորը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:
Տարվում են աշխատանքներ վթարի պատճառը պարզելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:









