«Զվարթնոց» օդակայանից բերման են ենթարկել Իջևանի բնակչի

10:52 • 31.01.12

Հունվարի 30-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Իջևան քաղաքի 25-ամյա մի բնակչի:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` վերջինս 2011թ. հոկտեմբերի 26-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու և պատրաստելու մեղադրանքով: