Ալագյազ-Վարդաբլուր ճանապարհին ձնաբքից դուրս է բերվել 30 ավտոմեքենա

11:15 • 01.02.12

Հունվարի 31-ին`ժամը 17.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզում`Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ձնաբքի մեջ են հայտնվել մոտ 30 ավտոմեքենա:

Ըստ Արտակարգ իրավիճակների հաղորդագրության` դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել 7 ավտոմեքենա: Մնացած ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը: