Արա Նռանյանի՝ ամիսներ առաջ Շենգավիթում բացված պատգամավորական գրասենյակը «նախընտրական» չէ ՞

18:30 • 01.02.12

Երևանի Շենգավիթ համայնքում, որի մի մասն ընդգրկում է 12-րդ ընտրատարածքը, մի քանի ամիս առաջ բացվել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցության պատգամավոր Արա Նռանյանի գրասենյակը:

Tert.am-ը փորձեց Արա Նռանյանից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք նա պատրաստվում է առաջիկայում առաջադրվել այդ ընտրատարածքից, որին ի պատասխան պատգամավորն ասաց. «Գրասենյակը բացվել է մի քանի ամիս առաջ, դա մեր Գերագույն մարմնի որոշումն է, ինձանից բացի այլ պատգամվորներ էլ տարբեր վարչական շրջաններում բացել են գրասենյակներ, որպեսզի կապը մեր ընտրողների հետ, այդ գրասենյակների միջոցով ավելի սերտացնենք»:

Հարցին թե հնարավոր է, որ վերջինս այդ ընտրատարածքից առաջադրվի որպես մեծամասնական թեկնածու, Նռանյանն ասաց, որ ՀՅԴ գերագույն մարմինը ոչ համամասնականի հարցում է որոշում կայացրել, և ոչ էլ` մեծամասնականի:

Tert.am-ի հարցին, թե որտեղ է վերջինս բնակվում, Արա Նռանյանն ասաց, որ Շենգավիթ համայնքում:
Հիշեցնենք, որ Շենգավիթ համայնքում է բնակվում նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, 12-րդ ընտրատարածքից ընտրված Վերսանդ Հակոբյանը: