Բաքվում 30 ավտոմեքենա իրար են բախվել

22:09 • 01.02.12

Այսօր երեկոյան Ադրբեջանում` Բաքու–Սումգայիթ մայրուղու վրա, մերկասռույցի պատճառով իրար են բախվել ավելի քան 30 ավտոմեքենա, այս մասին հաղորդում է РИА Новости-ն, հղում կատարելով Բաքվի ճանապարհային ոստիկանության ներկայացուցչին:

Հաղորդվում է, որ վթարի հետեևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել: Տվյալ մայրուղով ավտոտրանսպորտի երթևեկությունը ամբողջովին արգելափակված է:

Երեքշաբթի, անձրևներին հաջորդած խիստ ցրտերի պատճառով, Բաքվի ավտոճանապարհների մեծ մասը մերկասառույցով է պատվել ու դժվարացրել է ավտոտրանսպորտի երթևեկությունը: