Գտածո ծովախեցգետնին Մայքլ Ջեքսոն են անվանել

12:16 • 01.02.12

Հնագետների միջազգային խումբն Իսպանիայի քարհանքներից մեկում գիտությանն անհայտ ծովախեցգետին հայտնաբերելով, նրան անվանել է Մայքլ Ջեքսոն, գրում է Daily Mail-ը:

Գիտնականների խոսքով` այն մոտ 100 տարեկան է: Խեցգետնի հեռավոր բարեկամ կարելի է համարել Parapylocheles scorpio անվամբ խեցգետինը, որն ապրում է Խաղաղ և Հնդակական օվկիանոսի հատակին:

Խեցգետնին Մայքլ Ջեքսոն անվանելու պատճառն այն է, որ հայտնագործությունը կատարվել է օգոստոսի 25-ին` երգչի մահվան օրը: Երբ երեկոյան հոգնած պատմաբանները հանգստացել են տեղի ռեստորաններից մեկում, ռադիոյով լսել են երգչի մահվան լուրը և ի նշան հարգանքի կենդանուն անվանել են Մայքլ Ջեքսոն:

Խեցգետնի պաշտոնական անվանումն է Mesoparapylocheles michaeljacksoni: