Գորան Լիբլանդի վերջին հայտարարությունը առաջացնում է Դավիթ Հարությունյանի ժպիտը
ԵԽԽՎ-ում շվեդ պատգամավոր Գորան Լինբլանդն ինքն է խոստովանել, որ վարձված է Ադրբեջանի կողմից, որպեսզի իրականացնի ԼՂՀ հարցով լոբբիստական գործունեություն: Այս մասին Tert.am-ին ասաց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա մամուլի հրապարակումների համաձայն՝ Գորան Լիբլանդը հայտարարել էր, որ Դավիթ Հարությունյանը փորձել է կաշառել իրեն:
«Հրավիրված նիստի ժամանակ պարոն Լինբլանդը խոստովանեց , որ վարձված է Ադրբեջանի «Եվրոպական բարեկամներ» կազմակերության կողմից, որից հետո նա արդեն արել է իր այդ հայտարարությունը, որը շատերի մոտ ժպիտ առաջացրեց»:
Դավիթ Հարությունյանի գնահատմամբ՝ ադրբեջանամետ պատգամավորն անգամ ջանք չի գործադրել ժամանակային առումով իր ասածները համադրելու համար: «Պարոն Լինբլանդն ասել է, թե ես, իբր, նրան փորձել եմ համոզել, որ կողմ լինի «Ժողովրդավարության ապագայի ֆորումը» Հայաստանում անցկացնելուն, սակայն ֆորումը Հայաստանում անցկացնելու մասին , որոշված է եղել 5-6ամիս առաջ»,-մանրամասնեց պատգամավորը:









