Էմի Ուայնհաուսի մահվան դատաբժշկական փորձաքննության արդյունքը կարող է անօրինական ճանաչվել
Բրիտանացի երգչունի Էմի Ուայնհաուսի մահվան պատճառների դատաբժշկական փորձաքննության արդյունքը կարող է անօրինական ճանաչվել: Այսօր հայտարարվել է, որ քննությունն անցկացնող դատաքննիչ Սյուզան Գրինվեյը դրա համար անհրաժեշտ որակավորում չուներ:
ИТАР-ТАСС –ի հաղորդմամբ` Գրինվեյը այդ պաշտոնին էր նշանակվել իր ամուսնու`Էնդրյու Ռիդի կողմից, ով նախագահում է Լոնդոնի Սենտ Պանկրաս շրջանի դատաբժշկական դատարանում:
Սակայն, Սյուզան Գրինվեյի նշանակումն իրականացվել է կարգազանցությամբ: Ըստ կարգի` Գրինվեյը պետք է 5 տարի բրիտանական իրավական միության (Law Society) անդամ լիներ, սակայն նա միության անդամ է եղել ընդամենը 2.5 տարի: Բացի այդ, օրենքը պահանջում է, որ այդ պաշտոնը զբաղեցնողը 5 տարի որակավորում ունենա և աշխատի որպես բժիշկ, մինչդեռ Գրինվեյը միայն բուժքույրի որակավորում ուներ:
Նախօրեին պաշտոնատար անձիք հաստատել են, որ Սյուզան Գրինվեյը ազատվել է պաշտոնից: Բացի այդ, քննությոն է սկսվել Էնդրյու Ռիդի դեմ, ով իր տիկնոջը նշանակել է այդ պաշտոնում:
Մասնագետները կարծում են, որ Սյուզան Գրինվեյի մասնագիտական գործունեության մոտ 30 գործերի անօրինականությունը կարող է հաստատել միայն Լոնդոնի Բարձրագույն դատարանը, եթե այդ դատաբժշկական փորձաքննությունները վիճարկվեն:
Էմի Ուայնհաուսի ընտանիքը վերջին իրադարձությունների կապակցությամբ արդեն խորհրդակցում է դատապաշտպանների հետ:
Հիշեցնենք, որ Էմի Ույնհաուսը մահացել էր 2011թ. հուլիսի 23 – ին Լոնդոնի իր բնակարանում:









