Սեյրան Օհանյանը և Ֆիլիպ Լեֆորը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

17:34 • 01.02.12

Պաշտպաության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ըստ ՊՆ հաղորդագրության` երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները նշվել են, որ այդպիսի արդյունավետ միջոցառում կարող է լինել առաջնագծում հրադադարի խախտման պատահարների անաչառ հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը:

Սեյրան Օհանյանը և Ֆիլիպ Լեֆորը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր հեռանկարները: