Լեդի Գագան երեխա է ուզում` սերմնահեղուկի իտալացի դոնորից
Լեդի Գագան հայտնել է, որ վերջերս լրջորեն մտածում է երեխա ունենալու մասին հաղորդում է ռուսական Glamurchik.tochka.net կայքը:
Սակայն Լեդի Գագան հերթական անգամ ցնցել է իր երկրպագուներին, քանի որ ընկեր ունենալով հանդերձ, նա ասել է, որ ուզում է երեխա ունենալ սերմնահեղուկի իտալացի դոնորից:
Ասում են` Գագայի ընկեր Թեյլոր Քինին, ուղղակի կատաղել է ընկերուհու ասածի առիթով: Նրա համար անսպասելի է եղել այն, որ հիպոթետիկ երեխան ոչ իրենից է լինելու:
Լեդի Գագան և Քինին հանդիպում են արդեն 8 ամիս:









