«Գազպրոմ»-ը սահմանափակել է Եվրոպա գազի մատակարարումները

12:20 • 01.02.12

Ռուսական «Գազպրոմ» ըկերությունը սահմանափակել է դեպի Եվրոպա գազի մատակարարումները: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ընկերությունը այդ քայլին է դիմել Ռուսաստանում ուժեղ ցրտերի պատճառով ռուս սպառողների պահանջը բավարարելու համար:

Մասնավորապես` երեքշաբթի Իտալիայի ներկայացրած գազի ներմուծման դիմումը չի կատարվի մոտ 8%-ով:

Բացի դրանից, գազի ծավալների մոտ 10%-ով նվազում է եղել նաև «Յամալ- Եվրոպա» գազատարով մատակարարումներում: