Չիլիում 5 տոննա կոկտեյլի սառույց են գողացել

11:31 • 01.02.12

Չիլիի ոստիկանությունը ձերբակալել է հանցագործների, ովքեր փորձել են գողանալ 5.2 տոննա հազարամյա սառույց `«Խորխե Մոնտ» սառցադաշտից, որը հետագայում նրանք ցանկանում էին օգտագործել բարում կոկտեյլներ պատրաստելու համար, գրում է ria.ru-ն:

Վարորդին և հանցակիցներին կարող է մեղադրանք առաջադրվել`մարդկության մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգություն կատարելու համար:

«Խորխե Մոնտ» սառցադաշտը գտնվում է Բերնարդո Օ’Հիգինսի անվան արգելոցում:

Հանցագործները սառույցը փորձել էին սառնարան-մեքենաներով տեղափոխել Սանտյագո, որը գտնվում է արգելոցից 2.5 հազ. կմ հեռավորության վրա: