RBS բանկի նախկին ղեկավարին զրկել են ասպետական տիտղոսից

00:03 • 01.02.12

Royal Bank of Scotland բանկի նախկին ղեկավար Ֆրեդ Գուդվինը բրիտանական կառավարության կողմից զրկվել է ասպետի տիտղոսից, այս մասին հաղորդում է BBC-ն:

Գուդվինը «սըր»-ի տիտղոսը էր ստացել 2004թ. բանկային ոլորտում իր ունեցած նվաճումների համար, այն բանից հետո, երբ նրա ղեկավարությամբ RBS բանկը աշխարհի խոշորագույնների բանկերի շարքին միացավ: 

Սակայն, 4 տարի անց` ֆինանսական ճգնաժամի սկսվելուց հետո սըր Գուդվինի արժանիքները կասկածի տակ դրվեցին: Նա ստիպված էր հրաժարական տալ, իսկ բրիտանական կառավարությոնը 70 մլրդ դոլար ծախսեց բանկը սնանկությունից փրկելու համար:

Այնուամենայնիվ, Ֆրեդ Գուդվինը շարունակում է միլիոնանոց կենսաթոշակ ստանալ: