Գյումրու Մանկավարժական ինստիտուտի դեկանի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ չբացակայելու խափանման միջոցով
Գյումրու մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանի նկատմամբ կիրառվել էստորագրությամբ քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Այսինքն՝45 տարուց ավելի Գյումրու մանկավարժական ինստիտուտում աշխատող Մկոյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցված չէ:
Հիշեցնենք, որ Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները դեկանի նկատմամբ գործ էին հարուցել՝ ուսանողից 150 հազար դրամ կաշառք պահանջելու կասկածանքով:
Երեկ Tert.am-ին հայտնի էր դարձել և Ոստիկանության կողմից հաստատվել է նաև, որ այս բուհում կաշառքի փաստի առթիվ երկու այլ քրեական գործեր էլ, որոնք առնչվում են այլ անձանց, հարուցվել էին Շիրակի մարզային քննչական բաժնում:









