Հաքերները «խեղճացնում» են իշխանություններին ու անվտանգության ծառայություններին

15:14 • 01.02.12

Այսօր տեխնոլոգիաները զարգանում են այնքան արագ, որ պետություններն ուղղակի չեն կարողանում պաշտպանել իրենց երկրները հաքերային սպառնալիքներից, խոստովանել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը:

«LulzSec հաքերային խմբավորումը DDoS-հարձակումներ է իրականացրել մի շարք պետական կառույցների կայքերի վրա: NASDAQ-ի և и Արժութային միջազգային հիմնադրամի սերվերների կոտրումը ցույց է տալիս՝ ինչքան խոցելի են ԱՄՆ-ի ու համաշխարհային տնտեսության կարևորագույն սեկտորները»,-ասել է Կլեպերը ԱՄՆ սենատի նիստերից մեկի ժամանակ:

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը համակարգչային լրտեսումն է ու ԱՄՆ-ի փակ համակարգչային ցանցեր ներթափանցելու փորձերը:

«Չինաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը կիբերտարածության մեջ. համաձայն 2011-ին հրապարակված հետազոտության՝ ԱՄՆ-ի համակարգչային ցանցերի վրա հարձակման փորձերը հիմնականում գրանցվել են այս երկրներից»,-նշել է Կլեպերը:

PCNews.am

Հաքերները «խեղճացնում» են իշխանություններին ու անվտանգության ծառայություններին