ՀԱԿ-ը որոշել է քննարկել մեծամասնականով թեկնածուների առաջադրման հարցը

18:54 • 01.02.12

Այսօր տեղի է ունեցել «Հայ Ազգային Կոնգրեսի» քաղխորհրդի նիստ, այս մասին տեղեկանում ենք ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելուն ուղղված ջանքերին զուգահեռ, քաղխորհուրդը որոշել է քննարկել մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը:

ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները ներկայացրել են իրենց մոտեցումները և առաջարկությունները վերը նշված հարցի կապակցությամբ:

Անդրադարձ է եղել նաև փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական խնդիրներին:

Tert.am-ին չհաջողվեց ՀԱԿ-ից մեկնաբանություն վերցնել. ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը չէր պատասխանում հեռախոսազանգին: