Դարպասաձողին շղթայված երկրպագուն (տեսանյութ)

11:05 • 01.02.12

Անգլիական Պրեմիեր լիգայի Էվերթոն-Մանչեսթր Սիթի խաղի ժամանակ արտասովոր դեպք է տեղի ունեցել` տեղեկացնում է Fox News-ը:

Երկրպագուն իրեն շղթայել է ուղղահայաց դարպասաձողին ու ավելի քան երեք րոպե անվտանգության աշխատակիցները փորձել են նրան դուրս հանել խաղադաշտից:

Համառ երկրպագուին վերջիվերջո հեռացրել են խաղադաշտից: