«Ո՞նց կարող է ՀՀԿ-ն արդար ընտրությամբ ձայն հավաքի». Պետրոս Մակեյան
«Հայ ազգային կոնգրես» դաշինքի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր հրավիրված ասուլիսին փորձեց ասուլիսին ներկա մյուս բանախոս «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանից պարզել, թե ինչի հիման վրա է ՀՀԿ-ն հայտարարում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն է կազմելու:
«Արդար ընտրությունների մասին եք խոսում, ո՞նց կարող է ՀՀԿ-ն արդար ընտրությամբ ձայն հավաքի»,- ասաց նա և նշեց, թե երկրում աղքատությունը շարունակվում է աճել, մինչդեռ «հաբռգած օլիգարխների թիվը չի պակասել»:
Պետրոս Մակեյանը նաև օրինակ բերեց մարտի 1-ի դեպքերը, որից, ըստ նրա, իշխանությունները այդպես էլ հետևություններ չարեցին:
Ռաֆիկ Պետրոսյանը փորձեց հակառակել. «Եթե ՀԱԿ-ը գտնում է, որ ընտրությունները կեղծվելու են, ինչո՞ւ է այդ դեպքում գնում ընտրությունների»: Պատասխանը չուշացավ՝ որպեսզի խորհրադարանական ամբիոնն օգտագործի նախագահի հրաժարականի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար, այսինքն՝ իշխնությունը վերադարձնի ժողովրդին:
ՀՀԿ պատգամավորը, այդուհանդերձ, պարզաբանեց. «ՀՀԿ-ն կեղծելու կարիք չունի, նա այնքան ռեսուրս ունի, որ դրա կարիքը չունի»: Իսկ որպես ռեսուրս նա նշեց այն, որ « 950-համայնքներից 750-ի ղեկավարները հանրապետական են»:
Կողմերը կանխատեսում են, ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն կպահպանի այնքան տեղեր, ինչքան այսօր ունի, իսկ ՀԱԿ-ը, ըստ Պետրոս Մակեյանի, արդար ընտրությունների պարագայում, խորհրդարանում 50 ից ավելի մանդատ ձեռք կբերի:









