Հունվարին ամսական կտրվածքով գրանցվել է վերջին 7 տարիների ամենաբարձր գնաճը՝ 3.6%
Հայաստանում այս տարվա հունվար ամսին տարեկան գնաճը կազմել է 4.8%։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կայքից։ Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.6% գնաճ։ Մեկ տարվա ընթացքում ամենամեծ գնաճն արձանագրվել է պարենային ապրանքների խմբում՝ 6%, իսկ ամենացածրը՝ ծառայությունների՝ 3.5%։
Նկատենք, որ ամսական կտրվածքով գնաճի ցուցանիշը այս տարվա հունվարին ամենամեծն է վերջին 7 տարիների ընթացքում։ Գնաճի միջին ցուցանիշն այդ ժամանակահատվածում եղել է 2.5%։









