Համայն ռուսիո պատրիարքը ռուսներին կոչ է անում չմասնակցել ցույցերին
Համայն ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը իր քարոզում հայտարարել է, որ «հստակ պատմական զուգահեռներ կան Ռուսաստանի ներկա իրավիճակի և նախահեղափոխական անամոթության, տգիտության և մտակորուսության կամ 90-ականների շփոթմունքի, տատանումի, երկրի կործանման ժամանակների միջև»:
Կիրիլի խոսքով` այդ զուգահեռներն ունակ են տեսնել իրական հավատացյալ մարդիկ, ովքեր չեն գնում ցույցերի, այլ տաճարներում, մենախցերում կամ տներում լուռ աղոթում են ժողովրդի համար:
Կիրիլը ռուսներին կոչ է արել երկրի զարգացման համար շատ պատասխանատու և բարդ այս փուլում սադրիչներին չվստահել և հասկանալ, որ նույնիսկ ամենաուժգին բղավոցը դեռ ճշմարտություն չէ:









