Լիբիայի մայրաքաղաքում նախկին դաշնակիցների միջև ծանր մարտեր են ընթանում (տեսանյութ)

22:29 • 01.02.12

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում այսօր ծանր մարտեր են սկսվել Միսուրատա և Զինդան քաղաքների նախկին ապստամբ զինված խմբավորումների միջև:

«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ` նախկին ապստամբներն իրենց բազաներն են հիմնել Լիբիայի մայրաքաղաքում` քաղաքը կիսելով ազդեցության գոտիների: Ոչ վաղ անցյալում Կադաֆիի ռեժիմի դեմ պայքարի դաշնակիցներն, այժմը պարբերաբար իրաի դեմ են պատերազմում:

Այսօր մարտեր են ընթանում Տրիպոլիի կենտրոնական հատվածում, որտեղ տեղակայված են բարձրահարկ թանկարժեք գրասենյակային շինությունները և հինգաստղանի «Մարիոտ» հյուրանոցը:

Ականատեսների խոսքերով, մարտերի ընթացքում կողմերը զենիթային համակարգեր են կիրառել: Զինդանի ջոկատները հարձակվում են, իսկ Միսուրատայի ջոկատները` դիրքավորվելով նախկին ոստիկականական ակադեմիայում, պաշտպանվում են:

Լիբիայի ներքին գործերի աշխատակիցները թաղամասը շրջապատել են, սակայն հակամարտությանը չեն միջամտում: