4 բրիտանացի փորձել են պայթեցնել լոնդոնյան բորսան
Մեծ Բրիտանիայում 4 քաղաքացու մեղավոր են ճանաչել` լոնդոնյան բորսաներից մեկը պայթեցնելու ծրագիր մշակելու համար, գրում է BBC-ն:
Միացյալ Թագավորության բոլոր 4 քաղաքացիներն էլ ծնունդով Պակիստանից կամ Բանգլադեշից են եղել:
Ձերբակալման օրը` 2010 թ. դեկտեմբերի 20-ին, ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 12 մարդ:
Մեղադրյալներից 4-ը խոտովանել են, որ պատրաստվել են լոնդոնյան բորսայի զուգարանում պայթյուցիկ սարք տեղադրել:









