Եգիպտոսում ֆուտբոլային խաղից հետո անկարգությունների հետևանքով 50 մարդ է զոհվել

23:38 • 01.02.12

Եգիպտոսի հյուսիսում գտնվող Պորտ-Սաիդ քաղաքում ֆուտբոլային հանդիպմանը հաջորդել են անկարգություններ, որոնց հետևանքով նվազագույնը 50 մարդ է զոհվել, հաղորդում է «Ալ-Ջազիրան», ավելացնելով, որ կան նաև տասնյակ զոհեր: 

Պատճառը Եգիպտոսի գլխավոր «Ալ-Ահլի» և հանդիպման հաղթող «Ալ-Միսրի» թիմիերի գրանցած արդյունքն է եղել` 3:1: Խաղի ավարտից վայրկյաններ անց երկրպագուները ողողել են մարզադաշտը և սկսել են հետապնդել ֆուտբոլիստներին:

Շատերը մահացել են խեղդամահ արվելուց և գլխի վնասվածքներից:

«Ալ-Ահլիի» ֆուտբոլիստները փակված են մնացել հանդերձարանում:

Երկու թիմերի հանդիպումները վերջին տարիներին բազմաթիվ բախումների պատճառ են դարձել նրանց երկրպագուների միջև:
Սակայն դեպքերը լուսաբանող լրագրողները նկատել են, որ հեղափոխությունից հետո Եգիպտոսում ֆուտբոլային բախումները առավել դաժան բնույթ են սկսել կրել: