«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը մեկնել է Մոսկվա. նրա այցից հետո է որոշվել ՀՀԿ համագումարի օրը
Բոլորովին վերջերս ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ էդուարդ Շւսրմազանովը, արձագանքելով «ժողովուրդ»-ի այս տեղեկությանը, ասել է. «Ես նման տեղեկություններ չունեմ, ավելին, ՀՀԿ շտաբը դեռ չի ձևավորվել: Այն կձևավորվի օրենքով նախատեսված կարգով: Եվ բացի այդ, խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել ամեն տեսակի հրապարակումների: ՀՀԿ-ն հրապարակային գործող կառույց է, և արտաքին կապերի հետ կապված, եթե լինում են իրադարձություններ, մենք այդ մասին տեղեկացնում ենք»: Մինչդեռ թերթի աղբյուրները պնդում են, որ այս այցից հետո է որոշում կայացվել, որ ՀՀԿ համագումարը հրավիրվի մարտի 17-ին: Հայտնի է, որ ՀՀԿ-ում սպասում են ՌԴ-ում կայանալիք ընտրությունների ավարտին, որից հետո արդեն նրանք կանեն իրենց համագումարը:









