«Ամերիկայի Ձայնը» հստակեցնում է Նավալնիի հարցազրույցի հետ կապված իրավիճակը

22:57 • 01.02.12

«Ամերիկայի Ձայնը» ռադիոկայանի ռուսական ծառայության խմբագրությունը ջանքեր է գործադրում հստակեցնելու համար այն խնդիրը, որն առաջացել է ռուսաստանյան ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հարցազրույցի շուրջ, որը բլոգերը անվանել է կեղծ, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

«Այսօր Ալեքսեյ Նավալնին իր Twitter-ի միկրոբլոգում «Ամերիկայի Ձայնի» կայքում տեղադրված իր հարցազրույցն անվանել է կեղծիք: Ներկայում էլեկտրոնային`navalny.press@gmail.com հասցեով ստացված հարցազրույցի հրապարակման բոլոր հանգամանքները խմբագրությունն ստուգում է»,- ասվում է ռադիոկայանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Այժմ ռադիոկայանի կայքում Նավալնիի հարցազրույցի տեքստը չի բացվում: Դրա փոխարեն գրվում է. «Սխալմունք: Կապ հաստատեք «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայության հետ: