Պակիստանի վարչապետին սիբիրախտի հարուցիչով փաթեթ են ուղարկել

17:46 • 01.02.12

Պակիստանի վարչապետ Սայեդ Յուսուֆ Ռեզա Գիլանի նստավայրում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել, գրում է vesti.ru-ն:

Փաթեթը պարունակել է փոշի, որը խառնված է եղել սիբիրախտի մանրէներով: Լաբորատոր հաստատումից հետո քրեական գործ է հարուցվել` անհայտի անձի դեմ:

Սիբիրախտը (սիբիրյան խոց) կենդանիների և մարդու սուր վարակիչ հիվանդություն է։ Կենդանիների սիբիրախտը հայտնի է հնագույն ժամանակներից։ 19-րդ դարում հիվանդությունը շատ տարածված էր։ Այժմ այն հանդիպում է առանձին բռնկումներով։ Մարդը այդ հիվանդությամբ վարակվում է կենդանուց կամ էլ վարակված նյութերից: