Դերասան Շոն Պենը`Հայիթիի դեսպան

11:25 • 01.02.12

Հայիթիի կառավարությունը «Օսկարի» մրցանակակիր, դերասան Շոն Պենին դարձրել է այդ երկրի դեսպանն ամբողջ աշխարհում, գրում է Associated Press-ը:

Համապատասխան արարողակարգն անցկացվել է Հայիթիի Ազգային պալատում, որտեղ նախագահ Միշել Մոնտեյնը նշել է դերասանի արժանիքները` 2010 թ. երկրաժարժից հետո երկրին մեծ աջակցություն ցուցաբերելու գործում:

Պենը շատ ժամանակ է անցկացնում Հայիթիիում` մասնակցելով մի քանի հումանիտար ծրագրերի: Նա հաճախ է հանդես գալիս հեռուստատեսությամբ` կոչ անելով չմոռանալ երկրաշարժից հետո Հայիթիում ստեղծված իրավիճակը: