Ամերիկյան շուկայից 1 մլն հակաբեղմնավորիչ հետ կկանչվի

23:22 • 01.02.12

Pfizer դեղագործական ընկերությունն ԱՄՆ-ից 1 մլն հակաբեղմնավորիչ հաբ է հետ կանչում` պատճառաբանելով, որ դրանցում կարող է գոյություն ունեցած լինել ակտիվ նյութի ոչ ճիշտ քանակություն:

Ընկերությունում հայտնաբերել են, որ կոմբինացված հակաբեղմնավորիչ միջոցների որոշ փաթեթներում խախտվել է ակտիվ և ոչ ակտիվ հաբերի համամասնությունը. ակտիվները հարկ եղածից շատ են եղել:

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ խնդրի պատճառը փաթեթավորման տեխնոլոգիան է եղել, ինչն արդեն լուծվել է: Նա, ամեն դեպքում, կանանց խորհուրդ է տվել այդ հաբերն ընդունելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ: