Սլովակ պատգամավորները մերկ են արտահայտում իրենց բողոքը (տեսանյութ)

09:07 • 01.02.12

Սլովակիայի խոհրդարանի անդամներն ամբողջովին մերկացել են: Նրանք ծածկվել են միայն պաստառով, որի վրա գրված է եղել «Թող պատգամավորները հրաժարվեն իրենց անձեռնմխելիությունից:

Նման պայքարի միջոց են ընտրել ազատական «Ազատություն և համերաշխություն» կուսակցության ակտիվիստները, որոնք դեմ են պատգամավորական անձեռնմխելիությանը:

Արդեն մի քանի տարի է, որ կուսակցությունը պայքարում է քաղաքական գործիչների արտոնությունների սահմանափակման համար: Այսպես, 2010թ. «Ազատություն և համերաշխություն» կուսակցության նախաձեռնությամբ Սլովակիայում հանրաքվե անցկացվեց, ուր դրված էր պատգամավորական անձեռնմխելիության վերացման հարցը, սակայն հանրաքվեն չկայացավ ընտրողների նվազ մասնակցության պատճառով: