Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնանավ է խորտակվել. 10 անհետ կորած կա
Թուրքիայի ափերի մոտ Ռուսաստանից բեռներ տեղափոխող նավ է խորտակվել: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, նավաբեկությոնը տեղի է ունեցել Սև ծովում, Զոնգուլդակ քաղաքից ոչ հեռու: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` աղետը տեղի է ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով:
Անձնակազմի 12 անդամներից փրկվել են միայն 2-ը: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց, մնացած 10 անդամների ճակատագիրը դեռևս անհայտ է:
Զոնգուլդակ մարզի ղեկավարի տվյաներով, «Վերա» նավը նավարկում էր Կամբոջայի դրոշի ներքո և ռուսական բեռներ էր տեղափոխում դեպի թուրքական Իզմիր նավահանգիստ: Նավը ափից մեկ ծովային մղոն հեռավորության վրա է խորտակվել:
Associated Press-ի տվյալներով` նավի անձնակազմի 10 անհետ կորածները Լեհաստանի քաղաքացիներ են:









