Ա. Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկում վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

12:19 • 01.02.12

Հունվարի 31-ին, ժամը 03.30-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված մի կնոջ:

Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի` տուժող կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: