Այս տարվա ամենացանկալի կանայք (լուսանկարներ)

13:17 • 01.02.12

AskMen.com տղամարդկանց ինտերնետ- պորտալը հրապարակել է ամենացանկալի կանանց ամենամյա վարկանշային աղյուսակը: Ցանկը, որտեղ ընդգրկվել են 99 հայտնի կանայք, կազմվել է ռեսուրսի այցելուների հարցումների համաձայն, որոնց մասնակցել է մոտ մեկ մլն տղամարդ:

Եվ այսպես. առաջին հորիզոնականում է կոլումբիացի դերասանուհի Սոֆիա Վերգարան, ով նախորդ տարի զբաղեցրել էր համանման աղյուսակի երրորդ հորիզոնականը: 39-ամյա Վերգարայի «հաջողությանը» նպաստել է «Ամերիկյան ընտանիք» (Modern Family) կատակերգական սերիալում նկարահանումները:

Երկրորդ հորիզոնականում է 19-ամյա մոդել և դերասանուհի Քեյթ Ափթոնը:Իսկ երրորդում` «Վիշապի դաջվածքով աղջիկը» ամերիկյան ֆիլմի դերասանուհի Ռունի Մարան:

 

Այնուհետև ցանկում իրար են հաջորդում Միրանդա Քերը, Նիկի Մինաժը, Էմմա Սթոունը, Սքարլեթ Յոհանսոնը, Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան:

2011 թվականի «Ամենացանկալի կին» Բլեյք Լայվլին 2012-ի ցանկում հայտնվել է 32-րդ հորիզոնականում: Այս տարվա ցանկում չեն ընդգրկվել նաև Անջելինա Ջոլին ու Ջենիֆեր Էնիսթոնը, որոնք պարբերաբար հայտնվում են նման աղյուսակների առաջին հորիզոնականներում: